TotalFootball.am


17.09.19 14:33

[ՖՈՏՈ] Կոկորինն ու Մամաևն ազատ են արձակվել. նրանք կարիերան շարունակելու տարբերակ ունեն


Սեպտեմբերի 17-ին ռուս ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինն ու Պավել Մամաևը ազատ են արձակվեկ բանտից:

Նախորդ տարի Մամաևը Կոկորինի, նրա եղբոր ու Ալեքսանդր Պրոտասովիցկու հետ վիճաբանություն էին կազմակերպել Մոսկվայի կենտրոնում, որի պատճառով երեք մարդ էր տուժել:

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Կոկորինը կարող է կարիերան շարունակել «Սոչիում», իսկ Մամաևը հնարավոր է տեղափոխվի «Գալաթասարայ»:

Այս ամենի հետ մեկտեղ «Զենիթը» պաշտոնական հայտարարություն է տարածել Կոկորինի վերաբերյալ:

«Ֆուտբոլիստն ամբողջության կրել է իր պատիժը: Ակումբը պատրաստ է նրան հնարավորություն տալ վերադառնալ մեծ ֆուտբոլ ու խաղալ հիմնական կազմում: Թե որքանով դա կարող է անել Կոկորինը, ցույց կտա նրա ֆիզիկական ու հոգեբանական վիճակը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ռուսական ակումբը հասցրել է խաղացողին հայտավորել ՌՊԼ-ի հանդիպումների համար:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0