Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի խմբային փուլը մեկնարկել է:
F խմբում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ անակնկալ արդյունք գրանցեց Պրահայի «Սլավիայի» հետ խաղում: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Գոլով աչքի ընկան Բարելան և Օլայնիկան:
G խմբում էլ «Լիոնը» տանը ոչ-ոքի խաղաց «Զենիթի» հետ: Այս խաղը նույնպես ավարտվեց 1:1 հաշվով: Ռուսական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Ազմունը, իսկ «Լիոնից» իր թիմին փրկեց Դեպայը: