TotalFootball.am


20.09.19 00:50

[ՎԻԴԵՈ] «Ռոման» հաղթանակով է մեկնարկում Եվրոպա լիգայում


Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում կայացան առաջին տուրի հանդիպումները:

J խմբում հաղթանակով մեկնարկեց «Ռոման»: «Գայլերը» չորս անպատասխան գնդակ ուղարկեցին թուրքական «Բաշակշեհիրի» դարպասը: Գոլով աչքի ընկան Նիկոլո Ձանիոլոն, Էդին Ջեկոն, Ջասթին Կլյուվերտը, մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ հյուրերի պաշտպան Կայսարան:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր խաղին, սակայն մնաց պահեստայինների նստարանին:

Խմբի մյուս խաղում Մյունխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Վոլֆսբերգերից»:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0