TotalFootball.am


21.09.19 14:43

«Փյունիկ» ՖԱ-ն հայտնում է իր մտահոգությունը Արտակ Սիմոնյանի նշանակման վերաբերյալ


Երևանի «Փյունիկը» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ մրցավար Արտակ Սիմոնյանի հետ կապված:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արտակ Սիմոնյանը ժամանակավորապես որակազրկվել էր՝ «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման խիստ կասկածելի մրցավարության պատճառով.

«Սույն թվականի սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի՝ «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» հանդիպման սպասարկումը վստահված է Արտակ Սիմոնյանին:

Այս կապակցությամբ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնում է իր խիստ մտահոգությունն ու զարմանքը: Մայիսի 21-ին ՀՖՖ մրցավարական կոմիտեի կողմից կայացվել էր որոշում՝ մայիսի 20-ին կայացած «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման խիստ կասկածելի մրցավարության դեպքի առիթով, որը փաստացի ունեցավ էական ազդեցություն չեմպիոնության որոշման համար, «սկսել ներքին քննություն, իսկ մրցավար Արտակ Սիմոնյանին որակազրկել մինչև հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրության ավարտը:»

Նշենք, որ այս չորս ամիսների ընթացքում որևէ տեղեկատվություն, հրապարակային կամ ոչ հրապարակային, չի ներկայացվել հանրությանը կամ ֆուտբոլային ակումբներին որպես անկողմնակալ մրցավարության առաջնային շահառուների՝ վերոնշյալ ներքին քննության ընթացքի, ավարտի և արդյունքների մասին, որի հետևանքով Արտակ Սիմոնյանին նորից վստահվել է սպասարկել Բարձրագույն խմբի հանդիպում:

Նման ոչ թափանցիկ ձևաչափով որոշումների կայացումը, այդ որոշումների հիմնավորումները հանրությանը չներկայացնելը որևէ կերպ չի նպաստում մրցավարական կորպուսի նկատմամբ վստահության ամրապնդմանը:

Ուստի, հորդորում ենք տեղեկացնել ֆուտբոլային հանրությանը մրցավար Արտակ Սիմոնյանի գործողությունների վերաբերյալ ներքին քննության արդյունքների և նրա որակազրկումը դադարեցնելու հիմքերի վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0