TotalFootball.am


21.09.19 19:40

«Գանձասար-Կապանը» բողոք կներկայացնի ՀՖՖ. մրցավար Սիմոնյանի հերթական կասկածելի որոշումը


«Գանձասար-Կապանը» բողոք է ներկայացնելու ՀՖՖ: Այս մասին գրել է ակումբի մամուլի ծառայությունը.

««Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը բողոք կներկայացնի ՀՖՖ, քանի որ «Ալաշկերտի» հետ խաղում մեր թիմի հարձակվող Վարդան Պողոսյանը խաղի կանոների սահմանում գրավել է մրցակցի դարպասը, սակայն մրցավարը արձանագրել է խաղից դուրս իրավիճակ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հանդիպումը սպասարկել է մրցավար Արտակ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ նախորդ առաջնության վերջնամասում, Սիմոնյանը դատել էր նաև մեծ աղմուկ հանած «Լոռի»-«Փյունիկ» հանդիպումը: ՀՖՖ-ի որակազրկումից հետո նա առաջին անգամ էր խաղ սպասարկում:

Այսօր երևանյան ակումբը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հորդորելով տեղեկացնել ֆուտբոլային հանրությանը մրցավար Արտակ Սիմոնյանի գործողությունների վերաբերյալ ներքին քննության արդյունքներին: 





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0