Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվեց «Բավարիային»:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Խաղի հերոս դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:
Մեր ընտրանու ֆուտբոլիստն առաջին անգամ դաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում: Ադամյանը դարձավ իր թիմի երկու գոլերի հեղինակը՝ աչքի ընկնելով 54-րդ և 79-րդ րոպեներին:
Մյունխենյան թիմից միակ գոլը խփեց Լևանդովսկին:
Այս խաղից հետո «Բավարիան» 14 միավորով առաջին տեղում է: «Հոֆենհայմը» 8 միավորով կլինի 11-րդը: