TotalFootball.am


07.10.19 20:59

[ԱՂԲՅՈՒՐ] «Միլանը» շուտով կհայտարարի նոր գլխավոր մարզչի անունը


Իտալացի հանրահայտ լրագրող Ջանլուկա դի Մարցիոն տեղեկացնում է, որ Լուչիանո Սպալետին պատրաստ է գլխավորել «Միլանը»:

Ըստ աղբյուրի՝ մարզիչը պատրաստ է երեք տարվա պայմանագիր կնքել «ռոսոներիների» հետ: Գործարքն իրականացնելու համար «Միլանը» պետք է լուծի «Ինտերի» հետ Սպալետիի ունեցած պայմանագրի հարցը:

Իտալացին 2019 թվականի մայիսին լքել է «Ինտերը», սակայն մինչև 2021 թվականը պայմանագիր ունի «ներաձուրիների» հետ: Ըստ պայմանագրի՝ «Ինտերը» Սպալետիին տարեկան 4 մլն եվրո է վճարում:

«Միլանը» մոտակա օրերին պաշտոնից կհեռացնի Մարկո Ջամպաոլոյին և կհայտարարի Սպալետիի հետ պայմանագիր կնքելու մասին:

Ջամապոլոյի թիմը մրցաշրջանի մեկնարկային 7 տուրից հետո 13-րդ տեղում է:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0