TotalFootball.am


07.10.19 23:52

Արսեն Վենգեր. «Մի քանի առաջարկ եմ մերժել ԱՊԼ-ից, քանի որ հավատարիմ եմ «Արսենալին»»


Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «զինագործներին» հավատարիմ լինելու մասին.

«Ես հավատարիմ եմ «Արսենալին», դրանից հետո նոր պրոֆեսիոնալ եմ: Ես չեմ կարող դադարել աշխատել: 

Որոշեցի լքել Պրեմիեր լիգան, քանի որ շատ էի կապված «Արսենալի» հետ: Ունեի առաջարկներ Անգլիայից,  սակայն մերժել եմ բոլորին: Չեմ կարող ասել, թե որ ակումբներն էին, քանի որ այդ գործընթացում շատ մարդիկ էին ներգրավված ու սխալ կլինի նրանց հանդեպ այդպես վարվելը:

Ինչ վերաբերվում է ՖԻՖԱ-ի աշխատանքին, ապա դա ֆուտբոլային գլխավոր կառույցն է, որը զբաղվում է ֆուտբոլի զարգացմամբ: Որոշումը շուտով կկայացվի: Նրանք փնտրում են մեծ փորձով ու ֆուտբոլային հարուստ գիտելիքներով մարդու»,- Վենգերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0