TotalFootball.am


14.10.19 19:57

Տիգրան Բարսեղյան. «Հավատում ենք, որ կհաղթենք Ֆինլանդիային»


Հայաստանի ազգային հավաքականը վաղը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրում կմրցի Ֆինլանդիայի ընտրանու հետ:

Այսօր մեր ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը մամուլի ասուլիսին պատասխանել է լրագրողների հարցերին.

«Միայն հաղթանակ ենք ակնկալում, քանի որ միայն հաղթանակի համար ենք դուրս գալիս դաշտ ինչպիսի մրցակցի հետ էլ մրցենք: Հնարավորությունները հավասար եմ գնահատում: Շատ երկար ճանապարհ ենք անցել այստեղ գտնվելու համար: Ունենք շատ լավ մարզչական շտաբ, շատ լավ թիմ ու երկրպագուներ: Հավատում ենք, որ կարող ենք հաղթել:

Լիխտենշտեյնի հետ թիմի խաղը ստացվեց ուղղակի ոչ-ոքի խաղացինք: Լավ էինք խաղում, լավ պրեսինգ անում ու մարզչի առաջադրանքները կատարել ենք: Սա ֆուտբոլ է, շատ ավելի լավ թիմեր պարտվում են խաղամակարդակով ցածր թիմերի: Ոչինչ փոխել չես կարող:

Պետք է ագրեսիվ ֆուտբոլ խաղանք, պայքարենք ամեն մետրի համար: Շատ գոլ խփենք ու բաց չթողենք, որպեսզի հաղթենք»,-ասել է Բարսեղյանը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0