TotalFootball.am


14.10.19 22:23

Պարտություն, որի համար ամաչել պետք չէ. Հայաստանի Մ21 հավաքականը զիջեց Իտալիային


Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի շրջանակում այսօր հանդիպեցին Իտալիայի իրենց հասակակիցներին:

Հանդիպումը կայացավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ու ավարտեց իտալացիների հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ գոլը խփեց Սկամական:

Հանդիպման ընթացքում մեր ընտրանին բավականին լավ տեսք ուներ: Ֆլորեսի ֆուտբոլիստները նույնիսկ մի քանի գոլային հնարավորություն ունեցան: Առաջին խաղակեսում հեռահար հարվածով դարպասը կարող էր գլխավորել Ռուդիկ Մկրտչյանը, իսկ այդ դրվագից մի քանի րոպե անց հարմար դիրքից վրիպեց Կարեն Մելքոնյանը:

Երկրորդ խաղակեսում էլ Հայաստանի ընտրանին պատվով ֆուտբոլ խաղաց: Մինչև վերջ պայքարում էինք ամեն գնդակի համար ու փորձում էինք ամեն գրոհից քաղել առավելագույնը:  

Հատկապես խաղավերջում մեր պաշտպանները հիանալի գործեցին, իսկ Վահան Բիչախչյանը մրցավարի ավելացրած ժամանակում կարող էր խփել պատասխան գոլը, սակայն հեռահար հարվածից հետո մրցակցին փրկեց դարպասաձողը:

Այս խաղից հետո Հայաստանի Մ21 հավաքականը 3 միավորով 5-րդն է: Իտալացիները 7 միավորով երկրորդն են:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0