TotalFootball.am


15.10.19 00:45

Անգլիան ջախջախեց Բուլղարիային. Պաշովը մասնակցեց հանդիպմանը


ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի A խմբում Անգլիան մրցեց Բուլղարիայի հետ ու ջախջախեց 6:0 հաշվով:

Անգլիացիների կազմում դուբլի հեղինակ դարձան Բարկլին, Սթերլինգը, մեկ անգամ էլ աչքի ընկան Ռեշֆորդը և Քեյնը:

Հանդիպմանը Բուլղարիայի կազմում մասնակցեց «Արարատ-Արմենիայի» պաշտպան Գեորգի Պաշովը:

Հարկ է նշել նաև, որ հանդիպումը երկու անգամ դադարեցվեց Բուլղարիայի հավաքականի երկրպագուների վարքի պատճառով: Նրանք խաղի ընթացքում անընդհատ ռասիստական արտահայտություններ էին անում Ռահիմ Սթեռլինգի հասցեին:

Խմբի մյուս խաղում Բեռնար Շալանդի Կոսովոն 2:0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյին:

Այս տուրից հետո Անգլիան 15 միավորով առաջին տեղում է: Բուլղարիան 3 միավորով վերջին՝ 5-րդ հորիզոնականում է:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0