Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Ուելս-Խորվաթիա (1:1) խաղից հետո բարձր է գնահատել իր ակումբակից Գարեք Բեյլի խաղը.
«Բեյլը հիանալի խաղացող է, որը շատ կարևոր է ակումբի համար: Նա դա ցույց է տվել այս մրցաշրջանում: Հույս ունեմ, որ նա և՛ այս, և՛ հաջորդ մրցաշրջանում կմնա «Ռեալում»»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Goal-ը:
Ավելի վաղ նշվում էր, որ Բեյլը ցանկանում է լքել Մադրիդը ձմռանը: