Հայաստանի երիտասարդական հավաքականը երեկ Երևանում պարտվեց Իտալիային նվազագույն հաշվով: Խաղը կայանում էր ԵՎՐՈ-2021-ի ընտրական փուլի շրջանակում:
Մեր ընտրանին, չնայած պարտությանը, լավ տեսք ուներ և նույնիսկ կարող էր փրկել հանդիպումը խաղավերջումը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունն այսօր Facebook-ում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով մեր երիտասարդական հավաքականին պայքարի ու նվիրվածության համար: