TotalFootball.am


15.10.19 23:13

Էդգար Բաբայան. «Որքան ուժ ունեինք ներդրեցինք. այս անգամ չստավեց»


Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում մրցակցի հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց Ֆինլանդիային ու գործնականում զրկվեց Եվրոպայի առաջնության խմբային փուլ դուրս գալու հնարավորությունից:

Հանդիպումից հետո մեր ընտրանու խաղացողներից միայն Էդգար Բաբայանն է մոտեցել լրագրողներին ու պատասխանել նրանց հարցերին.

«Ամեն ինչ փորձեցինք: Գիտեինք, որ Ֆինլանդիան լավ թիմ է: Լավ հնարավորություններ ունեինք, առաջին խաղակեսում լավ խաղացինք: Ուղղակի ֆուտբոլում պետք է փորձես գոլեր խփել, չստացվեց... Բոլորս փորձեցինք, որքան ուժ ունեինք ներդրեցինք դաշտում, այս անգամ չբավականացրեց: Կփորձենք բարելավել մեր խաղը:

Հենրիխը շատ ուժեղ ֆուտբոլիստ է, բոլորս գիտենք: Մենք պետք է փորձենք առանց նրա էլ լավ խաղալ: Ֆուտբոլ է, բոլորս էլ կարող ենք վնասվածք ստանալ: Հենոն շատ ուժեղ ֆուտբոլիստ է ու կարող էր օգնել»,- ասել է Բաբայանը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0