TotalFootball.am


16.10.19 14:27

Ժիրուն երկու առաջարկ է ստացել MLS-ից


«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն երկու առաջարկ է ստացել MLS-ից:

Այս մասին Twitter-ում գրել է լրագրող Նիկոլո Սկիրան:

Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Նյու-Յորք Սիթին» և «Վանկուվեր Ուայթկեպսը»: Ավելի վաղ նշվում էր, որ Ժիրուն «Ինտերում» ցանկանում է տեսնել Անտոնիո Կոնտեն:

Վերջերս լրատվամիջոցները տեղեկություններ էին հայտնել, որ եթե ֆրանսիացին բավարար խաղաժամանակ չստանա լոնդոնյան ակումբում, ապա կդիտարկի ձմռանը թիմը լքելու առաջարկները:

Հավելենք, որ Ժիրուն «Արսենալից» «Չելսի» էր տեղափոխվել 2018 թվականին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0