TotalFootball.am


17.10.19 20:53

Վալվերդեն՝ Էլ Կլասիկոյի անցկացման մասին. «Կընդունենք ցանկացած որոշում»


 «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի անցկացման մասին:

Վերջերս Կատալոնիայում ցույցեր են ընթանում, ինչի պատճառով կարող է «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման օրը փոխվել.

«Հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 26-ին ու ես չեմ կասկածում, որ այն կանցնի առանց խնդիրների: Չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան. մենք կընդունենք նրանց ցանկացած որոշումը: Հանդիպմանը մնացել է 9 օր, այս պահին խոսակցությունները շատ են:

Նույն բանը կատարվում էր 2017 թվականի հոկտեմբերի 1-ին: Մենք խաղացինք «Վանդա Մետրոպոլիտանոյում», որտեղ բոլորը դրամա էին ակնկալում: Սակայն այնտեղ հիանալի հանդիպում ստացվեց», Վալվերդեի խոսքը մեջբերում է Marca-ն:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0