TotalFootball.am


18.10.19 10:29

Զիդանն ու Պոգբան Դուբայում հանդիպում են ունեցել


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Դուբայում հանդիպում է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:

Mirror-ը լուսանկար է հրապարակել, որտեղ ֆրանսիացի մարզիչն ու ՄՅՈՒ-ի կիսապաշտպանը զրուցում են լողավազանի մոտ կանգնած: Ըստ աղբյուրի՝ միջազգային հանդիպումների դադարով պայմանավորված նրանք երկուսն էլ եղել են Մերձավոր Արևելքում:

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը ազգային ընտրանուն չէր միացել վնասվածքի պատճառով ու մեկնել էր Դուբայ: Զիդանը նույնպես այնտեղ է եղել մասնակցելու DAIS-ի կոնֆերանսին:

Հիշեցնենք՝ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Զիդանն ամեն գնով ցանկանում է Պոգբային տեսնել «Ռեալում»:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0