TotalFootball.am


21.10.19 17:55

[ՎԻԴԵՈ] Դրամատիկ խաղ. «Գանձասար-Կապանը» հաղթեց «Արարատ-Արմենիային»


Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրի վերջին խաղում «Գանձասար-Կապանը» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիային»:

Արմեն Պետրոսյանի ֆուտբոլիստները հաղթեցին 2:1 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Գեղամ Հարությունյանը և Դավիթ Մինասյանը: Չեմպիոնի կազմում միակ գոլը խփեց Դմիտրի Գուզը:

Հավելենք, որ 32-րդ րոպեից Վարդան Միասյանի թիմը խաղում էր 10 հոգով: Կարմիր քարտ ստանալու պատճառով հեռացվել էր Իլյա Անտոնովը:

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 19 միավորով 3-րդն է: «Գանձասար-Կապանը» վաստակեց 10 միավոր և 9-րդն է:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0