TotalFootball.am


21.10.19 18:43

Դորտմունդի «Բորուսիան» տուգանել և թիմից հեռացրել է Սանչոյին


Դորտմունդի «Բորուսիան» որոշել է տուգանել թիմի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին՝ միջազգային հանդիպումներից հետո ակումբին ուշ միանալու համար: Այս մասին տեղեկացնում է Sport Bild-ը:

Ըստ աղբյուրի՝ տուգանքի չափը կազմում է 100 հազար եվրո:

Բունդեսլիգայի 8-րդ տուրից Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղից առաջ հայտնի դարձավ, որ «իշամեղուների» գլխավոր մարզիչ Լուսիեն Ֆավրը թիմից հեռացրել է Սանչոյին հավաքականից ուշ վերադառնալու համար:

Բունդեսլիգայի 7 խաղում անգլիացին 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0