TotalFootball.am


23.10.19 10:59

Նոյերը կրկնել է լեգենդար Օլիվեր Կանի ցուցանիշը


Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կրկնել է իր հայրենակից Օլիվեր Կանի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում:

Երկու դարպասապահներն էլ Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում անցկացրել են 103 հանդիպում:

Նոյերը երեկ՝ «Օլիմպիակոսի» հետ խաղում դաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից ու անցկացրել իր 103-րդ խաղը ՉԼ-ում: Դարպասապահն արդեն հաջորդ տուրում՝ նոյեմբերի 6-ին, կարող է շրջացնել Կանի ցուցանիշը:

Գերմանացի ֆուտբոլիստներից Չեմպիոնների լիգայում ամենաշատ խաղերն անցկացրել է Ֆիլիպ Լամը՝ 112 հանդիպում: Այնուհետև Թոմաս Մյուլերն է՝ 107 խաղով: Կանն ու Նոյերը կիսում են 3-4-րդ հորիզոնականները:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0