TotalFootball.am


23.10.19 11:13

Մբապեն ՉԼ-ում 11 տարվա վաղեմության ցուցանիշ կրկնեց


Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում ՊՍԺ-ն 5:0 հաշվով հաղթեց «Բրյուգեին»:

Փարիզյան թիմի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն 52-րդ րոպեին փոխարինեց Էրիկ Չուպո-Մոտինգին ու դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

Ֆրանսիացին 11 տարի անց դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը փոխարինման դուրս գալուց հետո խփում է 3 և ավելի գնդակ:

2008/09 մրցաշրջանում Խոսեբա Լյորենտեն պոկեր հեղինակեց՝ «Օլբորգի» հետ խաղի ընդմիջմանը փոխարինելով Գիլյերմո Ֆրանկոյին:

Բացի այդ, Մբապեն դարձավ նաև Չեմպիոնների լիգայի պատմության 100-րդ հեթ-տրիկի հեղինակը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0