TotalFootball.am


23.10.19 11:47

Մ17. Հայաստանի հավաքականը պարտվել է Շոտլանդիային


Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականը անցկացրեց առաջին հանդիպումը ԵՎՐՈ Մ17 2020-ի որակավորման խմբային փուլում, որը մեկնարկեց Շոտլանդիայում։

Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից:

Մեր ընտրանին ընդգրկված է 7-րդ խմբում, որտեղ կվիճարկի հաջորդ փուլի ուղեգրերը Շոտլանդիայի, Խորվաթիայի և Իսլանդիայի Մ17 հավաքականների հետ։

Հոկտեմբերի 22-ին խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի Մ17 տարեկանների թիմը մրցեց Շոտլանդիայի տարիքակիցների դեմ։ Մեր ընտրանին զիջեց մրցակցին 0։2 հաշվով։

Հայաստան Մ17

1․ Գոռ Մատինյան, 2․ Էդգար Թամազյան (15. Հայկ Հովհաննիսյան, 75՛), 4․ Էրիկ Սիմոնյան, 5․ Ստյոպա Մկրտչյան, 6․ Գոռ Առաքելյան, 7․ Լևոն Վարդանյան (14. Կարեն Հովհաննիսյան, 65՛), 8. Էդգար Փիլոյան, 9․ Արթուր Սերոբյան, 10․ Սարգիս Սահակյան (17․ Միսակ Հակոբյան, 76՛), 11․ Սպարտակ Հայրապետյան (19. Կարեն Դավթյան, 53՛), 22․ Կարեն Գալստյան (21. Սամվել Հակոբյան, 65՛):

Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Լեսկանո





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0