TotalFootball.am


07.11.19 02:03

«Ման. Սիթին» չհաղթեց «Ատալանտային», «Ատլետիկոն» պարտվեց «Բայերին»


Չեմպիոներիի լիգայի խմբային փուլում ավարտվեցին 4-դ տուրի հանդիպումները:

D խմբում, որտեղ փլեյ-օֆֆի ուղեգիր է արդեն նվաճել «Յուվենտուսը», «Ատլետիկոն» արտագնա խաղում մրցեց «Բայերի» հետ: Գերմանական ակումբը հաղթեց 2:1 հաշվով: Ինքնագոլի հեղինակ դարձավ Տոմասը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Վոլանդը: «Ատլետիկոյից» գոլ խփեց Մորատան:

84-րդ րոպեից Լևերկուզենը ներկայացնողը թիմը խաղում էր 10 ֆուտբոլիստով: Դաշտից հեռացվել էր Ամիրին:

Այս խմբում մադրիդցիները 7 միավորով երկրորդն են, «Բայերը» 3 միավորով 4-րդն է:

C խմբում էլ «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 1:1 խաղաց «Ատալանտայի» հետ:

Ստերլինգի գոլին երկրորդ խաղակեսում պատասխանեց Պաշալիչը:

Գվարդիոլայի թիմը 81-րդ րոպեից խաղում էր 10 հոգով: Կարմիր քարտ ստանալու պատճառով դաշտը լքել էր Բրավոն: Խաղի մնացած ժամանակահատվածում «քաղաքայինների» դարպասը պաշտպանում էր Կայլ Ուոքերը:

Այս տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 10 միավորով առաջին տեղում է: «Ատալանտան» 1 միավորով 4-րդ տեղում է:

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Դինամո Զագրեբ»-«Շախտյոր»՝ 3:3

«Ցրվենա Զվեզդա»-«Տոտենհեմ»՝ 0:4





  Լրահոս



Նորություններ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0