TotalFootball.am


07.11.19 23:48

[ՎԻԴԵՈ] «Սևիլյան» խոշոր հաշվով հաղթեց «Դյուդելանժին», այլ արդյունքներ


Եվրոպա լիգայի խմբային փուլում կայանում են 4-րդ տուրի հանդիպումները:

Իսպանական «Սևիլյան», որն ընդգրկված է A խմբում մրցակցի հարկի տակ 5:2 հաշվով հաղթեց «Դյուդելանժին»: Լոպետեգեի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դաբուր, իսկ հեթ-տրիկ գրանցեց Էլ Հադադին: Տանտերերի կազմում դուբլ հեղինակեց Սինանին:

Խմբի մյուս խաղում ԱՊՈԵԼ-ը 2:1 հաշվով հաղթեց «Քարաբաղին»:

Այս խաղից հետո «Սևիլյան» վաստակեց 12 միավոր ու ապահովեց տեղը փլեյ-օֆֆում: «Դյուդելանժը» 3 միավորով 4-րդն է: ԱՊՈԵԼ-ն ու «Քարաբաղն» ունեն 4-ական միավոր:

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները

«Բազել»-«Խետաֆե»՝ 2:1

«Կլուժ»-«Ռեն»՝ 1:0

«Կոպենհագեն»-«Դինամո Կիև»՝ 1:1

«Կրասնոդար»-«Տրաբզոնսպոր»՝ 3:1

ԼԱՍԿ-ՊՍՎ՝ 4:1

«Լացիո»-«Սելթիկ»՝ 1:2

«Լուգանո»-«Մալմյո»՝ 0:0

«Ռոսնեբորգ»-«Սպորտինգ»՝ 0:2

«Ստանդարտ»-«Այնտրախտ»՝ 2:1





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0