TotalFootball.am


08.11.19 01:55

«Ռոման» պարտվեց Մյունխենգլադբախի «Բորուսիային», ՄՅՈՒ-ն հաղթեց խոշոր հաշվով


Եվրոպա լիգայի խմբային փուլում կայացան 4-րդ տուրի հանդիպումները:

J խմբում Մյունխենգլադբախի «Բորուսիան» ընդունեց «Ռոմային»: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ գերմական ակումբի:

Հանդիպման հաշիվը բացեց Ֆացիոն, ով դարձավ ինքնագոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսում «գայլերի» պաշտպանն արդեն գրավեց մրցակցի դարպասն ու հավասարեցրեց հաշիվը: Խաղավերջում Թյուրամը հաղթանակ պարգևեց Բունդեսլիգայի առաջատարին:

Այս հանդիպումից հետո «Ռոման» ու «Բորուսիան» 5 միավորով կիսում են 2-3 հորիզոնականները: Առաջին տեղում «Բաշակշեհիրն» է, որն ունի 7 միավոր:

L խմբում  «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Պարտիզանին»: Գոլի հեղինակ դարձան Գրինվուդը, Մարսիալը և Ռեշֆորդը:

ՄՅՈՒ-ն իր խմբում 10 միավորով առաջին տեղում է: «Պարտիզանը» 4 միավորով 3-րդն է:

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները

«Բրագա»-«Բեշիկթաշ»՝ 3:1

«Էսպանյոլ»-«Լուդոգորեց»՝ 6:0

«Ֆերենցվարոշ»-ԲԿՄԱ՝ 0:0

«Ֆեյենորդ»-«Յանգ Բոյզ»՝ 1:1

«Ալեքսանդրիա»-«Սենտ Էտյեն»՝ 2:2

«Ռենջերս»-«Պորտու»՝ 2:0

«Վոլֆսբերգեր»-«Բաշակշեհիր»՝ 0:3

«Վոլֆսբուրգ»-«Գենտ»՝ 1:3

«Վուլվզ»-«Սլովան»՝ 1:0





  Լրահոս



Նորություններ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0