TotalFootball.am


08.11.19 11:36

Սուլշեր. «Պետք է «թաղեինք» «Պարտիզանին» արդեն 10-րդ րոպեին»


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է «Պարտիզանի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:0).

«Մեզ ոչ միայն հաղթանակ էր պետք, այլ նաև այնպիսի խաղ, որտեղ տղաներն առաջ կգնային ու կխփեին շատ գոլեր: Գոհ եմ խաղից, կարևորը հաղթանակն է, սակայն գոլերը կարող էին շատ լինել:

Երբ տանը նման մրցակցի հետ ես խաղում, հաղթանակի ես սպասում: Նրանք հիանալի անցկացրին մեր հետ առաջին խաղը, սակայն հարգելով «Պարտիզանին», տանը պետք է հաղթեինք նրանց:

Մենք պետք է արդեն 10-րդ րոպեին «թաղեինք» նրանց, սակայն առաջին կեսից հետո 2:0 հաշիվն էլ վատ արդյունք չէ»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0