«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կարող է լքել ակումբը:
Daily Mail-ը հայտնում է, որ ֆուտբոլիստի հետ լոնդոնյան ակումբում այլևս հույսեր չեն կարում: «Զինագործները» կարծում են, որ կիսապաշտպանը վերջնականապես փչացրել է հարաբերությունները ակումբի երկրպագուների ու գլխավոր մարզչի հետ:
«Արսենալը» պատրաստ է Ջակայի ծառայություններն առաջարկել Բունդեսլիգայի ակումբներից մեկին: Ջական Գերմանիայում հիանալի է ելույթ ունեցել և ըստ լոնդոնցիների՝ Բունդեսլիգայում պատրաստ են ընդունել շվեյցարացուն:
Ավելի վաղ նշվում էր, որ Ջական կարող է տեղափոխվել «Միլան»: