«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Իտալիայում աշխատանքի անցնելու հնարավորությունը.
«Մարզեմ Իտալիայո՞ւմ, ինչու ոչ: Հաճելի էր այնտեղ լինելը ֆուտբոլիստի կարգավիճակում, երբ թիմը մարզում էր Կարլո Մացոնեն: Լավ ժամանակներ էր, ես սիրում եմ այդ երկիրը:
Հիմա ինձ հիանալի եմ զգում Անգլիայում, գերազանց առաջնություն է: Ամեն ինչ ապագայում կարող է պատահել, ես այդքան էլ ծեր չեմ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է SKy Italia-ն: