TotalFootball.am


11.11.19 11:44

Կապելո. «Ռոնալդուն երեք տարի ոչ մի մրցակցի չի շրջանցել»


Իտալացի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին: Պորտուգալացին «Միլանի» հետ խաղում փոխարինվեց 55-րդ րոպեին ու չսեղմեց Մաուրիցիո Սարիի ձեռքը.

«Այն ինչ նա արեց տգեղ էր: Դու պետք է օրինակ ծառայես նույնիսկ այն ժամանակ, երբ լքում ես դաշտը: Նա երեք տարի ոչ մի մրցակցի չի շրջանցել, դա այդպես է: Տուգանային հրապարակում նա արքա է, դա հերքել չի կարելի:

Եթե լինեի գլխավոր մարզիչ, ապա հանդիպման վերջում ես կխոսեի նրա հետ՝ թիմակիցների հանդեպ հարգանքից ելնելով: Դու ոգեշնչման օրինակ ես ու պետք է հարգես թիմակիցներիդ: Ես փոխարինում եմ քեզ, քանի որ ցանկանում եմ հաղթել խաղը»,- Կապելոյի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0