TotalFootball.am


11.11.19 12:27

«Բավարիայի» նախագահ. «Թիմում կային ֆուտբոլիստներ, որոնք ցանկանում էին Կովաչի հրաժարականը»


«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել է, որ թիմում կային խաղացողներ, որոնք գոհ չէին Նիկո Կովաչի աշխատանքից.

«Անկասկած թիմում կային ֆուտբոլիստներ, որոնք պահանջում էին Նիկո Կովաչի հրաժարականը: Այդ պատճառով ղեկավարությունը համապատասխան քայլերի գնաց»:

Հյոնեսը նաև հասկացնել է տվել, որ նոր գլխավոր մարզչի ընտրության հարցը կքննարկվի 2020 թվականի ամռանը՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով Հանս Դիտեր Ֆլիկին:

«Նոր գլխավոր մարզչի ընտրության հարցում առաջինը կբանակցենք Հանս Ֆլիկի հետ: Մեկ բան հստակ է, որ երկու նման վստահ հաղթանակներից հետո չես կարող հրաժարվել Ֆլիկի ծառայություններից ու նոր մարզիչ փնտրել»,- Հյոնեսի խոսքը մեջբերում է ZDF-ը:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0