«Սան Լորենցոյի» հարձակվող Ադոլֆո Գայչը կարող է տեղափոխվել «Միլան»:
Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: 20-ամյա խաղացողի համար միլանյան ակումբը պատրաստ է վճարել 10 մլն եվրո:
Ավելի վաղ Գայչի ծառայություններով հետաքրքրվում էր «Զենիթը»:
Երիտասարդ ֆուտբոլիտսը Արգենտինայի Մ20 հավաքականի կազմում մասնակցել է 14 հանդիպման ու դարձել 7 գոլի հեղինակ: Արգենտինայի ազգային ընտրանու կազմում էլ նորամուտը նշել է 2019 թվականի սեպտեմբերի 11-ին: