ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի C խմբում կայացան երկու հանդիպումներ:
Գերմանիան տանը 4:0 հաշվով ջախջախեց Բելառուսին: Գոլի հեղինակ դարձան Գինտերն ու Գորեցկան, դուբլ գրանցեց Կրոսը:
Խմբի մյուս խաղում Հոլանիան հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Հյուսիսային Իռլանդիայի հետ:
Այս խաղերից հետո Հոլանդիան և Գերմանիան ապահովեցին իրենց տեղը ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլում: Գերմանացիներն ունեն 18 միավոր, իսկ Կումանի ֆուտբոլիստները՝ 16: