TotalFootball.am


01.12.19 10:20

Վալվերդե. «Եթե ցանկանում եք պարգևատրել լավագույնին, ապա «Ոսկե գնդակն» ուղղակի տվեք Մեսսիին»


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն պատասխանել է այն հարցին, թե ում է ֆավորիտ համարում «Ոսկե գնդակի» համար պայքարում:

«Ես չեմ հետևում այդ արարողություններին, քանի որ դրանք շատ երկար են տևում: Կարծում եմ՝ իմ կարծիքը համընկնում է ձեր կարծիքի հետ: Ես կքվեարկեի լավագույնի օգտին: Ամեն տարի դուք քվեարկում եք ըստ այն բանի, թե ինչպես է մրցաշրջանն անցել ֆուտբոլիստների համար: Բայց եթե ցանկանում եք պարգևատրել լավագույնին, ապա պարզապես «Ոսկե գնդակը» տվեք Մեսսին, և հարցը կորոշվի», - Վալվերդեի խոսքերն է մեջբերել Goal.com-ը:

«Ոսկե գնդակի» համար պայքարում Մեսսիի հիմնական մրցակիցն է համարվում «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը, որն այս տարի հաղթել է Չեմպիոնների լիգան ու հավաքականի կազմում հասել Ազգերի լիգայի եզրափակիչ:

Մեսսին «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է: Ֆուտբոլային ամենահեղինակավոր անհատական մրցանակը 32-ամյա արգենտինացուն շնորհվել է 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0