TotalFootball.am


01.12.19 10:36

«Դրան պետք էր սպասել». Սարին խոսել է Ռոնալդուի գոլային «երաշտի» մասին


«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է իր թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլային «երաշտի» մասին։ Պորտուգալացին չի կարողացել աչքի ընկնել արդեն 4 խաղ անընդմեջ։

«Այն ֆուտբոլիստները, որոնք ընտելացել են գոլեր խփելուն, միշտ ձգտում են ամեն խաղում անել դա։ Նրանք սովորել են անընդհատ փնտրել մրցակցի դարպասը խոցելու հնարավորություններ, դրա համար էլ հիասթափվում են, երբ մի քանի խաղ անընդմեջ չի հաջողվում գոլ խփել։ Ռոնալդուն այդ առումով չի տարբերվում մեծագույն այլ խաղացողներից։ Կարծում եմ` սա բնական իրավիճակ է, քանի որ այն մոտիվացիա է տալիս նրան։

Ակնհայտ է, որ Ռոնալդուն այնպիսի ֆուտբոլիստ չէ, ինչպիսին ուրիշներն են։ Անիմաստ է համարել, թե բոլոր ֆուտբոլիստները հավասար են։ Եթե որևէ մեկը չի ընդունում այդ իրավիճակը, ապա դա իր խնդիրն է, ոչ թե թիմինը։ Դրա մեջ խնդիր չեմ տեսնում։ Ամեն ինչ չափազանց պարզ է։ Կրիշտիանուն մեծ առավելություն է մեզ համար։ Նա արդյունավետ է, չնայած, հնարավոր է, հիմա նրան չի բավականացնում կտրուկությունը, բայց դրան պետք էր սպասել», - Սարիի խոսքերն է մեջբերել Daily Mail-ը։





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0