TotalFootball.am


01.12.19 11:40

[ՖՈՏՈ] Բոլբոյը ճաշել է «Տոտենհեմի» ֆուտբոլիստների հետ «Բորնմութի» դեմ խաղից առաջ


Բոլբոյ Կալում Հանսը հրավիրված է եղել «Տոտենհեմի» թիմային ճաշին ԱՊԼ-ի 14-րդ տուրի՝ «Բորնմութի» հետ խաղից առաջ (3-2): Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Ժոզե Մոուրինյուն ասել է, որ բոլբոյին հրավիրել է թիմի հետ ճաշին: Եվ իսկապես, Հանսը ճաշել է «Տոտենհեմի» ֆուտբոլիստների հետ, նստել է կիսապաշտպան Ջովանի Լո Սելսոյի կողքին և կարողացել է շփվել Հարի Քեյնի ու Սոն Հին Մինի հետ:

Հիշեցնենք, որ ՉԼ խմբային փուլի 5-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 4-2 հաշվով հաղթել էր «Օլիմպիակոսին»: «Տոտենհեմի» երկրորդ գոլային գրոհը սկսել էր բոլբոյը, որը արագ արձագանքել էր գնդակի՝ դաշտի սահմանը լքելուն ու անմիջապես վերադարձրել էր գնդակը «խցանների» խաղացողին, որն այն նետել էր Լուկաս Մոուրային: Ֆուտբոլիստը տուգանայինում պայքարել էր գնդակի համար ու փոխանցում կատարել Հարի Քեյնին, որը դարձավ գոլի հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0