TotalFootball.am


01.12.19 12:08

Պոչետինոյին խորհուրդ չեն տալիս ընդունել «Արսենալի» առաջարկը


«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մուրիսիո Պոչետինոյի ընկերները մասնագետին խորհուրդ են տվել չհամաձայնել «Արսենալում» աշխատանքի տարբերակին: Նրանք կարծում են, որ արգենտինացին պետք է դադարի վերցնի ու սպասի ավելի հեղինակավոր ակումբից առաջարկի, ինչպիսիք են Մյունխենի «Բավարիան», Մադրիդի «Ռեալը» կամ «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Այս շաբաթ «Արսենալի» ղեկավարությունը հեռացրեց Ունաի Էմերիին, որը թիմի ղեկին էր 2018-ի ամռանից: Այս պահին «զինագործների» գլխավոր մարզչի պարտականությունները կատարում է Ֆրեդրիկ Յունգբերգը:

Հիշեցնենք՝ Պոչետինոն «Տոտենհեմից» հեռացվեց նոյեմբերի 19-ին: 47-ամյա մասնագետը «խցանների» ղեկին էր 2014-ի ամռանից: Ավելի վաղ նա գլխավորել է «Սաութհեմփթոնն» ու «Էսպանյոլը»:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0