TotalFootball.am


01.12.19 14:34

«Բայերի» դարպասապահը կորցրել է լինզան ու Բավարիայի դեմ 20 րոպե խաղացել «մշուշի» մեջ


Երեկ՝ նոյեմբերի 30-ին, «Բավարիան» առաջին անգամ պարտվեց Հանս Ֆլիկի օրոք (1-2): Մյունխենցիների կազմում 34-րդ րոպեին աչքի է ընկել Թոմաս Մյուլերը: Հյուրերի կազմում 10-րդ և 35-րդ րոպեներին աչքի է ընկել Լեոն Բեյլին: «Բավարիայի» խփած գոլում կարելի է գտնել «Բայերի» դարպասապահ Լուկաշ Գրադեցկիի սխալը. ֆինն ուշացումով է արձագանքում հարվածին ու բաց թողնում իր կողքով ընթացող գնդակը: Թեպետ, դարպասապահին դժվար է մեղադրելը. այդ ժամանակ նա տեսնում էր միայն մեկ աչքով:

Գրադեցկին առաջին խաղակեսի միջնամասում կորցրել է կոնտակտային լինզան ու մինչև ընդմիջում 20 րոպե խաղացել է առանց դրա: «Փորձեք խաղալ «Բավարիայի» հետ՝ տեսնելով ընդամենը մեկ աչքով», - ասել է Գրադեցկին Sky Sports-ի հետ զրույցում: Դարպասապահը չի հստակեցրել, թե որ աչքն էր մնացել առանց լինզայի:

Հատկանշական է, որ առանց լինզայի 20 րոպեների ընթացքում Գրադեցկին բաց է թողել ընդամենը 1 գոլ: Ճիշտ է՝ նրան օգնել են թիմակիցներն ու անձամբ մցակիցը: Լևանդովսկին ու Գնաբրին վրիպել են, իսկ Լարս Բենդերը հեռացրել է գնդակը Պերիշիչի ոտքի տակից, այլապես խորվաթը կհարվածեր դատարկ դարպասին: Ընդմիջմանը դարպասապահը դրել է երկրորդ լինզան ու երկրորդ խաղակեսի ընթացքում ոչ մի հարված բաց չի թողել՝ ընդհանուր առմամբ կատարելով 10 սեյվ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0