TotalFootball.am


01.12.19 15:07

«Միլանը» հույս ունի դեկտեմբերի 15-ին հայտարարել Իբրահիմովիչի տրանսֆերի մասին


«Միլանը» հույս ունի դեկտեմբերի 15-ին հայտարարել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագրի ստորագրման մասին: Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն:

Դեկտեմբերի 15-ին «Միլանը» տոնելու է ստեղծման 120-ամյակը: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 38-ամյա Զլատանի հետ պայմանագրի ստորագրման մասին հայտարարությունը պետք է դառնա հոբելյանի առթիվ յուրահատուկ նվեր «Միլանի» երկրպագուների համար: Հաղորդվում է, որ Իբրահիմովիչի հետ իտալական ակումբի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև մրցաշրջանի ավարտ:

Իբրահիմովիչի վերջին ակումբն ամերիկյան «ԼԱ Գելաքսին» էր: Ավելի վաղ կողմերը որոշել էին չերկարաձգել պայմանագիրը: 2020 թվականի հունվարի 1-ին շվեդ հարձակվողը կդառնա ազատ գործակալ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0