TotalFootball.am


02.12.19 10:39

56 գոլ. Մեսսին ու Սուարեսը 21-րդ դարի լավագույն հարձակվողական զույգն են Լա Լիգայում


«Բարսելոնան» նախօրեին հաղթեց «Ատլետիկոյին» Պրիմերայի 15-րդ տուրի խաղում (1-0):

Հաղթական գոլը 86-րդ րոպեին խփեց Լիոնել Մեսսին, որին փոխանցում կատարեց Լուիս Սուարեսը:

Ուրուգվայցու՝ կատալոնական ակումբ գալու պահից ի վեր դա հարձակվողների այս դուետի ստեղծած 56-րդ գոլն էր Լա Լիգայում: Այս մասին հաղորդում է լրագրող Պեդրո Մարտինը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

28 անգամ Մեսսին գոլ է խփել Սուարեսի փոխանցումներից, նույնքան գոլ էլ Մեսսիի փոխանցումներից խփել է Սուարեսը:

Սա Իսպանիայի առաջնության լավագույն ցուցանիշն է 21-րդ դարում: Երկրորդ լավագույն արդյունքը Կրիշտիանու Ռոնալդու - Կարիմ Բենզեմա հարձակվողական զույգինն է, որոնք նախկինում միասին խաղում էին «Ռեալում» և միմյանց օգնությամբ 40 գոլ են հեղինակել:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0