«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուիցիո Սարրին մեկնաբանել է «Սասուոլոյի» հետ Ա Սերիայի 14-րդ տուրի խաղի արդյունքը: Հանդիպումը կայացել է Թուրինի «Ալյանց Արենա» մարզադաշտում և ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:
«Մենք սխալներ թույլ տվեցինք շարժման մեջ: Ռոնալդո՞ւն: Նա վերականգնվել է: Հաջորդ նպատակը կլինի փայլուն արդյունքները վերադարձնելը: Երկրորդ բաց թողած գոլում Բուֆֆոնի մեղքն ակնհայտ է, բայց սխալվեց ամբողջ թիմը», - Սարրիի խոսքերն է մեջբերել Tuttosport-ը:
«Յուվենտուսը» այս ոչ-ոքիից հետո հավաքել է 36 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակի առաջատարը «Ինտերն» է, որը 14 խաղից հետո 37 միավոր է վաստակել: