TotalFootball.am


02.12.19 11:07

Վալվերդե. «Կազմում Մեսսիին ունենալը մեծ առավելություն է»


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Պրիմերայի 15-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղի արդյունքը: Հանդիպումը կայացել է Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ կատալոնական թիմի:

«Նմանատիպ լարված խաղերում Մեսսիին ունենալը հսկայական առավելություն է: Ինձ թիմի կատարմամբ ամեն բան դուր եկավ: «Բարսելոնան» մի քանի խնդիրներ ուներ խաղի մեկնարկում, բայց արդյունքում 3 միավորը մերն է: Խաղադաշտում գտնվող երկու դարպասապահները հրաշքներ գործեցին: Նրանց մոտ հաճախ են փայլուն սեյվեր ստացվում:

Պիկեի փոխարինո՞ւմը: Կարծում եմ, որ նրա հետ ամեն բան կարգին է: Կարող էինք նրան թողնել խաղի մեջ, բայց որոշեցինք ռիսկի չգնալ», - Վալվերդեի խոսքերն է մեջբերել Marca-ն:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վերադարձել է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: Վալվերդեի թիմն ունի 31 միավոր անցկացրած 14 խաղից հետո: «Ատլետիկոն» 1 խաղ ավել է անցկացրել և 25 միավորով 6-րդ հորիզոնականում է:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0