TotalFootball.am


02.12.19 11:31

Վան Դեյկ. ««Ոսկե գնդակը» հաղթող կունենա, բայց պարտվողներ չեն լինելու»


«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է «Ոսկե գնդակի» պարգևատրման արարողությունից սպասելիքների մասին:

«Ես շատ հպարտ եմ ինձնով, որ հայտնվել եմ «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում, ես ակումբում և հավաքականի կազմում այս մրցաշրջանում իմ խաղով եմ արժանացել դրան:

Այնքան էլ շատ չեն ֆուտբոլիստները, որոնք կարող են գլուխ գովել նման ձեռքբերմամբ: Այս մրցանակն ունի հաղթող, բայց պարտվողներ չկան: Տեսնենք՝ ինչ կպատահի», - Վան Դեյկի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Փարիզում կհայտարարվի 2019 թվականի արդյունքներով «Ոսկե գնդակի» հաղթողի անունը: France Football-ի սահմանած մրցանակին հավակնում են Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Վիրջիլ վան Դեյկը:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0