«Մալմյոյի» երկրպագուների ակումբի փոխնախագահ Կավե Հոսսեյնպուրը բացատրել է երկրպագուների արձագանքն այն բանին, որ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է ստոկհոլմյան մեկ այլ ակումբի՝ «Համմարբյուի» համասեփականատեր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մալմյոյի» երկրպագուները պղծել են Զլատանի՝ ակումբի մարզադաշտի հարևանությամբ տեղադրված արձանը՝ նրա վրա հագցնելով զուգարանակոնքի օղակ և գլուխը ծածկելով աղբի համար նախատեսված պարկով: Երկրպագուները նաև այրել էին արձանը:
«Զլատանը ատոմային ռումբով այրել է «Մալմյոյի» հետ կամուրջները: Հիմա այն ռադիոակտիվ է: Երկրպագուները դա իրենց սրտին շատ մոտ են ընդունել: Նա ասել է, որ «Մալմյոյի» երկրպագուները միշտ կսիրեն իրեն ու կհասկանան: Դա ցույց է տալիս, թե որքան կտրված է նա իրականությունից: Բայց նա Զլատանն է, կարող է անել ինչ ցանկանա: Նա տրիներով ֆլիրտ է արել մեզ հետ՝ առաջարկելով վերադառնալ ու խաղալ «Մալմյոյի» կազմում: Դա նման է ավագ դպրոցի սիրո, որի մոտ դու միշտ ցանկացել ես վերադառնալ, միայն որպեսզի իմանաս, որ նա դավաճանել է քեզ ու այլ տղամարդուց երեխաներ ունի: Դա դավաճանություն է», - Հոսսեյնպուրի խոսքերն է մեջբերել Goal-ը:
Զլատանը «Մալմյոյի» սան է: Հիմնական թիմի կազմում 38-ամյա ֆուտբոլիստը խաղացել է 1999-ից 2001 թվականներին: