TotalFootball.am


02.12.19 12:43

Մխիթարյան. «Երկու ամիսը երկար ժամանակ է. կարոտել էի ֆուտբոլը»


2-ամսյա բացակայությունից հետո Հայաստանի Ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երեկ՝ դեկտեմբերի 2-ին վերադարձավ Ա Սերիա: Ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ 14-րդ տուրի՝ «Վերոնայի» հետ հանդիպման 67-րդ րոպեին: Մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին էլ հայ կիսապաշտպանը գոլի հեղինակ դարձավ:

Հանդիպումից հետո Մխիթարյանը խաղից իր տպավորությունների ու ապաքինման ընթացքի զգացողությունների մասին պատմել է Roma TV-ին:

«Ինձ հետ արդեն ամեն ինչ կարգին է, կարոտում էի թիմակիցներիս ու ֆուտբոլը: Երկու ամիսը շատ է: Ես վնասվածք էի ստացել, բայց հիմա ինձ լավ եմ զգում: 

Այս խաղում կարևոր էր հաղթելը, և մենք վերցրինք 3 միավորը: Մենք այնքան էլ լավ չխաղացինք, բայց գլխավորը հաղթանակն էր: Մենք բարելավելու և ավելացնելու շատ հնարավորություններ ունենք: Առաջնությունը երկար է, թիմը երիտասարդ է, մենք դեռ լիովին չենք բացվել, պետք է անենք այն ամենը, ինչ պահանջում է մարզիչը: 

Թիմում բոլոր տղաները միևնույն մենթալիտետն ունեն, դրա համար էլ ինձ դժվար չէ խաղը սկսել «10 համարի» դիրքից, ինչպես նաև խաղալ հարձակման եզրում», - ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն աճուկային վնասվածք էր ստացել «Լեչեի» դեմ խաղում:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0