TotalFootball.am


02.12.19 13:52

Սամվել Բաբայանը գլխավորել է չինական ակումբ


Սամվել Բաբայանը կդառնա չինական «Չանչգչունգ Յատայի» գլխավոր մարզիչը: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է ֆուտբոլային մեկնաբան Բոբուր Ակմալովը: Ըստ նրա տեղեկությունների՝ մասնագետը Չինաստան է մեկնել դեկտեմբերի 1-ին:

Ակմալովը մեջբերել է նաև Բաբայանի խոսքերը.

«Մենք «Լոկոմոտիվի» հետ խզել ենք համագործակցությունը: Դեկտեմբերի 25-ին ես կվերադառնամ Տաշքենտ, իսկ Նոր տարուց հետո դարձյալ կմեկնեմ Չինաստան»:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Տաշքենտի «Պախտակորը» Բաբայանի գլխավորությամբ հաղթել է Բարձրագույն խումբը, իսկ անձամբ Բաբայանը ճանաչվել էր Ուզբեկստանի տարվա լավագույն մարզիչ: 2015 թվականին նա գլխավորել է երկրի ազգային հավաքականը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0