TotalFootball.am


02.12.19 14:29

Կոուտինյոն «Բավարիայում» մնալու ցանկություն է հայտնել


«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում», ցանկություն է հայտնել մնալու մյունխենյան ակումբում:

«Ես ինձ այստեղ շատ հարմարավետ եմ զգում: Նախատեսում եմ առնվազն մեկ տարի մնալ այստեղ ու կենտրոնանալ այս թիմում գտնվելու հանգամանքի վրա: Եթե ամեն ինչ լավ դասավորվի, ես կցանկանայի մնալ «Բավարիայում», - Կոուտինյոյի խոսքերն է մեջբերել Marca-ն:

Կոուտինյոն «Բավարիա» է տեղափոխվել անցած ամռանը: Ըստ վարձակալական պայմանագրի կետերի՝ մյունխենցիները կարող են 120 միլիոն եվրոյով գնել բրազիլացուն:

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Բունդեսլիգայի 12 խաղի, որոնցում աչքի է ընկել 3 գոլով ու 3 գոլային փոխանցմամբ: «Բավարիան» 13 խաղից հետո 4-րդն է մրցաշարային աղյուսակում:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0