TotalFootball.am


02.12.19 15:58

10 հոգով մնացած «Նոան» «Արարատին» դիրքը վերադարձնելու չտվեց


Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 15-րդ տուրում «Նոան» «Նաիրի» մարզադաշտում հյուրընկալել էր «Արարատին»: Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի:

Հանդիպման հաշիվը բացվեց ընդմիջումից անմիջապես առաջ: 45-րդ րոպեին գոլով աչքի ընկավ Մաքսիմ Մայրովիչը: 71-րդ րոպեին «Նոան» մնաց 10 հոգով. երկրորդ դեղին քարտն ստանալու պատճառով խաղադաշտից հեռացվեց Միխաիլ Կովալենկոն: 87-րդ րոպեին «Արարատի» դարպասը 2-րդ գնդակն ուղարկեց ու հանդիպման վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած Դմիտրի Լավրիշևը:

«Արարատին» 3-րդ խաղում անընդմեջ չհաջողվեց հաղթանակ տանել: Այս խաղից հետո «Արարատն» առայժմ 3-րդ հորիզոնականում է 27 միավորով: «Նոան» 24 միավոր վաստակեց և ընթանում է 6-րդ հորիզոնականում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0