TotalFootball.am


04.12.19 22:26

[ԱՂԲՅՈՒՐ]. ԱԱԾ-ն բերման է ենթարկել «Լոկոմոտիվի» նախագահին


Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն այսօր՝ դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ըստ armtimes.com կայքի տեղեկությունների՝ բերման ենթարկված ֆուտբոլային ակումբի նախագահը «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի նախագահ Հրաչ Քանանյանն է։ Վերջինիս անվան հետ են կապվում «Կելմե», «Ջիվովա» սպորտային ապրանքանիշները։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրա բարեկամուհին աշխատում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում։ Նախկինում, երբ ԿԳՄՍ-ն ՀԱՕԿ-ի հետ նույն շենքում էր, նա Լոռեցյանի հետ աշխատել է նույն հարկում։

«Լոկոմոտիվ» ՖԱ-ից՝ դեպքի առիթով հարցմանն ի պատասխան գրել են, որ ոչ մի տեղեկության չեն տիրապետում և այս պահին ոչինչ ասել չեն կարող:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0