TotalFootball.am


04.12.19 23:18

Խեդիրայի վերականգնումը մոտ 3 ամիս կպահանջի


Հայտնի են դարձել «Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրայի վերականգնման ժամկետները:

Ֆուտբոլիստն այսօր՝ դեկտեմբերի 4-ին Գերմանիայում ծնկի արթրոսկոպիկ վիրահատության է ենթարկվել: Ինչպես հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը՝ Խեդիրան անմիջապես կսկսի ապաքինումը, վերականգնման ժամկետը կկազմի մոտ 3 ամիս:

Այս մրցաշրջանում գերմանացի ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում 12 խաղի է մասնակցել՝ իր ակտիվում գրանցելով 1 գոլային փոխանցում:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0