TotalFootball.am


05.12.19 19:21

«Մանչեսթեր Սիթին» հանդիպել է Դեմբելեի ներկայացուցիչներին


«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի հետ պայմանագիր կնքելով: Վերջերս «քաղաքայինները» հանդիպում են ունեցել 22-ամյա ֆրանսիացու ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է El Desmarque-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեմբելեի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև ՊՍԺ-ն ու «Չելսին»: Գարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո:

Ուսմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2017-ի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից»: Այն ժամանակ նրա դիմաց վճարվել է 125 միլիոն եվրո: «Կապտանռնագույնների» հետ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն 1 գոլի հեղինակ է դարձել ակումբային բոլոր մրցաշարերում անցկացրած 9 խաղում:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0